üրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի ղեկավարությամբ Երեւանում
կայանալիք համերգը նվիրվելու Է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
00:00, 7 Ապրիլ, 2005
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Ապրիլի 8-ին
աշխարհը հուղարկավորելու Է Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապին: Այդ նույն օրը ի
հիշատակ Սուրբ Քահանայապետի, Երեւանում, «Արամ Խաչատրյանե համերգասրահում
աշխարհում առաջին անգամ ամբողջությամբ հնչելու Է ýրանսիացի կոմպոզիտոր Վենսան
դը Էնդիի (1851-1931 թ.թ.) 1869 թվականին սկսած եւ 1872 թվականին ավարտած
«Իտալական սիմýոնիանե:
Ստեղծագործությունը Հայաստանի ýիլհարմոնիկ նվագախումբը կատարելու Է
երեւանցիներին քաջ ծանոթ ýրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի
ղեկավարությամբ:
Իսկ ամբողջ համերգը, որի ընթացքում ýրանսիացի վերոհիշյալ հեղինակի
գործից բացի, կատարվելու են Էդվարդ Միրզոյանի սիմýոնիկ պոեմն ու թավջութակի եւ
լարային նվագախմբի համար պոեմը եւ Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը, նվիրվելու Է
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վերջին ստեղծագործությունը մենանվագելու Է դիրիժորի 16-ամյա
դուստրը՝ Լիոնի բարձրագույն երաժշտանոցի առաջին կուրսի ուսանողուհի Աստղիկ
Սիրանոսյանը:
Այսօր Ալ. Սիրանոսյանն ու իր դուստրը «Արամ Խաչատրյանե
համերգասրահում հանդիպում ունեցան լրագրողների հետ, որի ընթացքում մաեստրոն
մանրամասնեց կատարվելիք ծրագիրը:
Վենսան դը Էնդիի սիմýոնիան Սիրանոսյանը հայտնաբերել Է կոմպոզիտորի
արխիվում, որը պահվում Է նրա ժառանգների մոտ: 18 տարեկանում այցելելով Հռոմ,
կոմպոզիտորը մտադրվում Է 4-մասանոց սիմýոնիա գրել, որի մասերը պիտի արտացոլեին
նրա ուղեւորությունը: Մինչեւ այժմ գործն ամբողջությամբ չի հնչել, միայն 1-3
մասերը 1874 թվականին կատարվել են Փարիզում:
Դը Էնդիի ստեղծագործության կատարումը դիրիժորը համաձայնեցրել Է
հեղինակ ծոռան՝ Քրիստոý դը Էնդիի հետ, որը ընտանիքով առաջին անգամ ժամանելու Է
Հայաստան՝ համերգին ներկա գտնվելու համար:
Դիրիժորն ասաց, որ դը Էնդին մեծ համակրանք Է ունեցել հայ ժողովրդի
հանդեպ, բազմիցս դա արտահայտելով Մեծ եղեռնի տարիներին: Մտերիմ Է եղել
Կոմիտասի աշակերտ Մարգարիտ Բաբայանի հետ: Schola Cantorum իր երգչախմբի հետ
կատարել Է Կոմիտասի երգերը:
Էդվարդ Միրզոյանի սիմýոնիկ պոեմր գրվել Է 1954 թվականին եւ հաջորդ
տարում՝ մինչեւ այժմ միայն մեկ անգամ կատարվել, այն Էլ՝ Երեւանում, Միքայել
Մալունցյանի ղեկավարությամբ:
Ալեքսանդր Սիրանոսյանը ներկայացրեց նաեւ իր դստերը, որի թավջութակն
ու Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը հասակակիցներ են, ավելի քան 100 տարեկան:
«Թավջութակը ýրանսիական Է, ասաց մաեստորն, իսկ ýրանսիացի վարպետները լավ
թավջութակ պատրաստել գիտեինե:
Եկող տարի Ալեքսանդր Սիրանոսյանը կնշի իր՝ հայրենիք այցելելու 30-
ամյակը: Այդ ընթացքում նա Երեւանում եղել Է գրեթե ամեն տարի. կամ համերգներ
տալու, կամ երաժշտական կյանքին ծանոթանալու, հայրենիք-սփյուռք մշակութային
կապերն ամրապնդելու նպատակով:
Սիրանոսյանը ծնվել Է Լիոնում: Անցնելով դիրիժորական
գործունեության, նա հիմնական ուշադրությունը նվիրել Է հայ եւ օտար հեղինակների
քիչ հայտնի կամ անհայտ ստեղծագործությունները «պեղելունե եւ դրանք ունկնդրին
ներկայացնելուն: Երկար տարիներ Է, ինչ ղեկավարում Է ýրանսիական Ռոման քաղաքի
կոնսերվատորիան եւ այդ հաստատության սիմýոնիկ նվագախումբը: